Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Պայթյուն է որոտացել իսրայելական թաղամասում | Իսրայելը հարվածել է Թեհրանին | ԻՀՊԿ-ն թույլատրել է թուրքական նավի անցումը Հորմուզով (տեսանյութ)

Blog Image

- Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Իսրայելի հյուսիսային Կիրյաթ Շմոնա թաղամասում։ Նախապես տագնապ չի հնչել։ Փրկարարական ծառայությունները հայտնել են, որ ճանապարհ է վնասվել, բեկորները հարվածել են մոտակա տներին և մեքենաներին։ Ոչ ոք չի տուժել։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հետաքննում են միջադեպը։

- Իսրայելի պաշտպանության ուժերը երեկ երեկոյան հարվածել են Թեհրանում հակաօդային պաշտպանության օբյեկտների և հրթիռային պահեստների։ Հարձակման են ենթարկվել ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության դիրքը՝ զենիթային հրթիռներով, զենքի մշակման կենտրոնները պաշտպանող ռազմական օբյեկտը, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստը և արտադրական օբյեկտները։

- Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թույլատրել է երկրորդ թուրքական նավի անցումը Հորմուզի նեղուցով։

Կադրերն այստեղ

Send