Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Oracle-ի շենքն է վնասվել | Իրանը համազարկ է արձակել Իսրայելի վրա | Իրանը Հորմուզն օգտագործելու բաժանում է կատարում

Blog Image

- Դուբայում օդային հարվածից առաջացած բեկորներն ընկել են ամերիկյան Oracle ընկերության շենքի վրա։ Տուժածներ չկան, աննշան վնասներ են եղել։

- Իրանը գիշերը հրթիռների հերթական համազարկն է արձակել Իսրայելի վրա
Հրթիռի բեկորներ են ֆիքսվել երկրի կենտրոնական և հարավային մասերում, վիրավորներ չկան։ Հրթիռի բեկորներն ընկել են Նեգեւի արդյունաբերական օբյեկտի վրա։ Վտանգավոր նյութերի արտահոսք չի հայտնաբերվել։ Մեկ տղամարդ թեթև վիրավորվել է բեկորներից Բնեյ Բրակ քաղաքում։ Կասետային զինամթերքով հրթիռի բեկորներ են ընկել Պետահ Տիկվա և Ռոշ-հա-Ային քաղաքներում։   Ռոշ-հա-Այինում բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը։

- Իրանը Հորմուզի նեղուցն օգտագործելու հարցում երկրները բաժանում է «թշնամական», «չեզոք» և «բարեկամական» տարբերակների
Առաջին խմբի երկրներին կարգելվի օգտվել Հորմուզի նեղուցից, «չեզոք» պետությունների նավերը կենթարկվեն բարձր վճարների, իսկ «բարեկամական» պետություններին կտրամադրվի ազատ անցում նեղուցով։

Կադրերն այստեղ

Send