Հռոմի պապ Լևոն 14-րդը դատապարտել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ զինվորականներին «Հիսուսի համար» պայքարելու կոչերը։
Պապը շեշտել է, որ գերիշխանության ցանկությունը «լիովին օտար է Հիսուս Քրիստոսի ճանապարհին»։
«Մենք հակված ենք մեզ հզոր համարել, երբ գերիշխում ենք, հաղթող, երբ ոչնչացնում ենք մեր հասակակիցներին, և մեծ, երբ մեզանից վախենում են։ Ընդհակառակը, որպես ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ՝ Քրիստոսը մեզ առաջարկում է ինքնազոհաբերության, ծառայության և սիրո օրինակ», - ասել է Լևոնը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ելույթ ունենալով։

Русский