Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄԷ-ն փակ հանդիպման ժամանակ հայտարարել է «Իրանը ցանկացած գնով ոչնչացնելու» անհրաժեշտության մասին

Blog Image

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում փակ հանդիպման ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը հայտարարել է «Իրանը ցանկացած գնով ոչնչացնելու» անհրաժեշտության մասին, հայտնել է պակիստանցի լրագրող Աբսար Ալամը՝ հղում անելով Պակիստանի իշխող կուսակցության և անվտանգության ուժերի աղբյուրների։

Մարտի 19-ին փակ տարածաշրջանային հանդիպման ժամանակ ԱՄԷ-ն արաբական և մուսուլմանական պետություններին ասել է, որ Իրանը պետք է պարտվի «ցանկացած անհրաժեշտ միջոցով», այդ թվում՝ միջուկային ուժի հնարավոր կիրառմամբ։ 

Լրագրողի խոսքով՝ բանակցությունների ընթացքում առաջացել են նաև դիվանագիտական ​​տարաձայնություններ։ Քուվեյթը, Հորդանանը, Բահրեյնը և ԱՄԷ-ն դեմ են արտահայտվել Պակիստանի՝ վերջնական համատեղ հայտարարության մեջ Իսրայելի դատապարտումը ներառելու փորձին։ Դրա հետևանքով ԱՄԷ-ի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Աբու Դաբին պահանջել է վերադարձնել Պակիստանին նախկինում տրամադրված բոլոր ֆինանսական ավանդներն ու վարկերը։ Իսլամաբադը քայլեր է ձեռնարկում այդ միջոցները անհապաղ վերադարձնելու համար։

 

Send