Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սբ․ Աննայում միջադեպից հետո ձերբակալված զույգ եղբայրներն առողջական խնդիրներ ունեն․ մանրամասներ

Blog Image

Երեկ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի արդյունքում ձերբակալված տղանները զույգ եղբայրներ են՝ 18 տարեկան, կուսակցական չեն։ Այս մասին MediaHub-ին հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Երկու երեխաներն էլ ունեն առողջական լուրջ խնդիրներ՝ կալանքի հետ անհամատեղելի։ Ե՛վ մենք, և՛ երիտասարդները գործողությունները որակում են ապօրինի։ Իրենք որևէ քաղաքական բանի հետ կապ չունեն, պարզապես եկել էին պատարագին մասնակցելու համար, ինչպես սովորաբար անում են»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Լուսինե Մարտիրոսյանը, անդրադառնալով առաջացած խնդիրներին, նշեց. «Հարցն այն է, որ ՀՀ-ում չկա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ատելության խոսքի քարոզը երեխաների նկատմամբ, ոստիկանների վերաբերմունքն է խնդիր, թե ինչպես իրականացրին բերման ենթարկելու գործընթացը, խնդիր է նաև այն, որ երեկ 1 ժամ պաշտպանները չեն կարողացել բարձրանալ վերև, և առանց պաշտպանների խուզարկություն են իրականացրել»։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ պատարագի ընթացքում փորձում էր դուրս գալ եկեղեցուց: 

Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ հորդորեց չհրել իրեն և ասաց, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ:

«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:

Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով: Դեպքից ժամեր անց իրավապահ համակարգը քայլեր ձեռնարկեց՝ երիտասարդներին ՁՊՎ տեղափոխելով։

Էմմա Մարտիրոսյան

Send