Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անձրևները կշարունակվեն․ եղանակի տեսությունը

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (29.05.-03.06.2026թ.)

 

   

Երևան քաղաքում՝
Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին օրվա ընթացքում, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-ին, 2-ին և 3-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-ի , 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`
Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 29-ի ցերեկը, 30- ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։ Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        33.6°C (1990թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               6.7°C (2009թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       19.6°C

Send