Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Չայնիի» ոլորաններում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco» և «ԶԻԼ», վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Iveco» և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Iveco»-ն այնուհետև բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել կանաչ գազոնում։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Iveco»-ի վարորդն է եղել, «Iveco»-ն էլ բարձված է եղել միրգ-բանջարեղենով։
 

Send