Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել հայտնի «The Hugh Hewitt Show» ռադիոհաղորդմանը։
- Իրանի մասին
Նրանք շատ վատ են գործում... Կարող եմ ասել ձեզ, որ նրանք շատ վատ են գործում: Եթե նրանք սկսեն մարդկանց սպանել... մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք: Նրանք գիտեն դա, և նրանց շատ հստակ ասվել է. եթե նրանք դա անեն, սարսափելի գին կվճարեն: Որոշ մարդիկ մահացան ամբոխի կառավարման հետ կապված խնդիրների պատճառով: Մենք շատ ուշադիր հետևում ենք դրան: Այնտեղ ամբոխն այնքան մեծ էր, որ տեղի ունեցավ հրմշտոց՝ երեք հրմշտոց, և մարդիկ մահացան: Ես վստահ չեմ, որ որևէ մեկը կարող է անմիջականորեն պատասխանատու լինել այս դեպքում:
- Դիմում Իրանի ժողովրդին
Դուք պետք է շատ բարձր գնահատեք ազատությունը: Ազատությանը նման ոչինչ չկա: Դուք քաջ ժողովուրդ եք: Ցավալի է, ինչ պատահեց ձեր երկրի հետ: Ձեր երկիրը մեծ երկիր էր: Հիշում եմ՝ շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ դեվելոփեր էի, ընկերներս գնացին Իրան, և այնտեղ նրանց համար ամեն ինչ հիանալի էր ընթանում…
- Իրանի՝ ԱՄՆ-ում բնակվող գահընկեց թագաժառանգ Ռեզա Փահլավիի հետ հանդիպման մասին
Ես նրան հետևել եմ, և նա լավ մարդ է թվում, բայց վստահ չեմ, որ այս պահին նրա համար նպատակահարմար կլինի դա անել [հանդիպել] որպես նախագահ: Կարծում եմ՝ մենք պետք է թույլ տանք բոլորին առաջ գալ և տեսնել, թե ի վերջո ով է ինքն իրեն դրսևորելու: Վստահ չեմ, որ դա ճիշտ քայլ կլինի հիմա:
- Կուբայի մասին
Չեմ կարծում՝ Կուբայի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու որևէ միջոց կա, քան հիմա կա, եթե հաշվի չառնենք այնտեղ պարզապես մտնելը և ամեն ինչ կտոր-կտոր անելը։ Կարծում եմ՝ Կուբան կախված է թելից։ Կուբան շատ դժվարին իրավիճակում է։

Русский