Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Սիրիայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ

Blog Image

Սիրիայի նախագահ  Ահմեդ Ալ-Շարաան առանձին բանակցություններ է վարել իր ֆրանսիացի և թուրք գործընկերների՝ Էմմանուել Մակրոնի և Ռեջեթ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցները կենտրոնացած են եղել Սիրիայում և տարածաշրջանում վերջին զարգացումների վրա։

Մակրոնի հետ զրույցում Սիրիայի նախագահը քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները և Սիրիայի դերը միջազգային ասպարեզում։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային երկրի վերականգնման գործընթացին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով սիրիական հասարակության բոլոր բաղադրիչների, այդ թվում՝ քրդական համայնքի պաշտպանության կարևորությունը։

Էրդողանի հետ զրույցում ուշադրության կենտրոնում էր Սիրիայի ներքին իրավիճակը, մասնավորապես՝ Հալեպում անվտանգության հարցերը և «վերականգնմանը խոչընդոտող անօրինական զինված դրսևորումների» ճնշումը։ Թուրքիայի նախագահը ընդգծել է համատեղ համակարգման կարևորությունը՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համար։ Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև։

 

Send