Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սլովակիան կշարունակի ռուսական գազ գնել

Blog Image

Սլովակիան կշարունակի ռուսական գազ գնել այնքան ժամանակ, քանի դեռ դա իրավաբանորեն հնարավոր է, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վլադիմիր Շիմոնյակը ռուս-սլովակյան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո։

«Մենք հարգում ենք ԵՄ օրենսդրությունից բխող բոլոր սահմանափակումները։ Ներկայումս իրավական կարգավիճակը այնպիսին է, ինչպիսին կա։ Քանի դեռ իրավաբանորեն հնարավոր է ռուսական գազ գնել, մենք ուրախ կլինենք շարունակել այն գնել։ Ինչ վերաբերում է ապագային, դա բանակցությունների հարց է։ Մենք փորձում ենք պաշտպանել մեր շահերը, այդ թվում՝ Եվրամիության շրջանակներում», - ասել է պաշտոնյան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Բրատիսլավան նաև մտադիր է շարունակել ռուսական միջուկային վառելիք գնել։ «Մենք պլանավորում ենք շարունակել գնումները։ Գործող գործընկերությունը երկարաժամկետ է և, կարծում եմ, հուսալիորեն իրականացվում է։ Ատոմային վառելիքը չի ենթարկվում պատժամիջոցների՝ ո՛չ ընթացիկ, ո՛չ էլ նախատեսված։ Այս առումով մենք պլանավորում ենք շարունակել այս համագործակցությունը», - նշել է նա։

Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, Բրատիսլավան պահպանում է այն դիրքորոշումը, որ պատժամիջոցները չպետք է Սլովակիային պատճառեն նույն վնասը, ինչ որ մինչ այժմ պատճառել են որոշ դեպքերում։

Send