ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ն հանածո վառելիքի համար 100 միլիարդ եվրո ավելի է ծախսել, քան նախկինում, չնայած ներկրման ծավալները մնացել են անփոփոխ, հայտնել է «Financial Times»-ը։
Եվրոպական Միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը հայտարարել է, որ դաշինքի անդամ երկրները պատրաստվում են քննարկել ձմռան նախապատրաստական աշխատանքները էներգակիրների բարձր գների պայմաններում։
Յորգենսենը կոչ է արել անդամ երկրներին առաջարկել պահանջարկի կրճատմանն ուղղված միջոցառումներ, շարունակել գազի պահեստարանների լցումը տարողության առնվազն 80%-ին հասնելու նպատակով, իրականացնել բարձր գների դեմ պայքարի «նպատակային և ժամանակավոր» միջոցառումներ։
«Այս տարի մենք էներգակիրների համար 100 միլիարդ եվրո ավել ենք վճարել՝ առանց ստանալու գազի կամ նավթի գեթ մեկ լրացուցիչ մոլեկուլ», - ասել է հանձնակատարը։
Յորգենսենն ընդգծել է Եվրոպայում էլեկտրիֆիկացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությունը։ «Մենք պետք է վերջ դնենք այդ կախվածությանը. մենք պետք է հանածո վառելիքը՝ ներկրվող, շրջակա միջավայրի համար վնասակար և թանկարժեք մոլեկուլները, փոխարինենք ներքին արտադրության էներգիայով», - նշել է եվրահանձնակատարը։

Русский