Դուբայից Թել Ավիվ թռչող, առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։
Նախնական տվյալներով՝ միջադեպը կապված չէ անվտանգության սպառնալիքի հետ։ Իշխանությունները պարզում են՝ արդյոք արտակարգ իրավիճակի ազդանշանը տրվել է ինքնաթիռում վեճի պատճառով։
Ըստ «N12»-ի՝ օդաչուներն իրենց խցիկում հարվածել են միմյանց և ակտիվացրել օդանավի առևանգման մասին ազդարարող կոդը։
Flydubai-ն հաստատել է, որ Դուբայ - Թել Ավիվ չվերթի օդաչուները կռվել են ինքնաթիռում։

Русский