Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը Ֆաթիմա-Զահրա Մանսուրիին նշանակել է վարչապետ։ Այս որոշումը կայացվել է խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց, որոնցում նրա՝ «Իսկություն և արդիականություն» կուսակցությունը (PAM) զբաղեցրել էր առաջին տեղը։ Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կառավարությունը ղեկավարում է կին։
Ըստ թագավորական պալատի՝ Մանսուրիին հանձնարարվել է ձևավորել նոր կառավարություն։
Մարոկկոյի ներքին գործերի նախարարության վերջնական տվյալներով՝ սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում հաղթել է «Իսկություն և արդիականություն» կուսակցությունն ու Ներկայացուցիչների պալատում ապահովել 395 տեղերից 97-ը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Անկախների ազգային միավորում» (RNI) կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանական 66 տեղ։ Դրան հաջորդել են «Իստիկլալ» կուսակցությունը (65 տեղ), «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (54 տեղ) և «Ժողովրդական շարժումը» (29 տեղ)։

Русский