Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում ԱՄՆ ռազմական օբյեկտների մասին.The Washington Post

Blog Image

Ռուսաստանը Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում հարձակումների համար։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը։

Փետրվարի 28-ից ի վեր Մոսկվան Թեհրանին տեղեկատվություն է տրամադրել մի քանի ամերիկյան ռազմական օբյեկտների, այդ թվում՝ նավերի և ինքնաթիռների գտնվելու վայրերի մասին, թերթին հայտնել են երեք աղբյուրներ։

«Դա, կարծես, բավականին լայնածավալ գործողություն է»,-«Դոյչե Վելեի» փոխանցմամբ, նշել է նրանցից մեկը։ Հրթիռային թիրախավորման հարցում օգնության ծավալը դեռևս լիովին հստակեցված ​​չէ, հաղորդում է The Washington Post-ը։ Իրանի՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր վայրերը նույնականացնելու նրա կարողությունը նվազել է, պարզաբանում է հրատարակությունը։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը չի արձագանքել The Washington Post-ի մեկնաբանության խնդրանքին։ Մոսկվան պաշտոնապես կոչ է արել դադարեցնել պատերազմը, որը նա անվանել է «զինված ագրեսիայի չհրահրված ակտ»։ Սակայն, փաստացի, Մոսկվան անուղղակիորեն մասնակցում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմին, նշում է հրատարակությունը։

Send