Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ

Blog Image

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Իսրայելում այս պահին գտնվում է մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, որոնցից մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Մարտի 5-ին Իսրայելի զբոսաշրջության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա քաղաքացիների տեղափոխումը մինչև Եգիպտոսի հետ սահմանային անցակետ կազմակերպելու հնարավորության մասին։ Այդ նախաձեռնության վերաբերյալ դեսպանությունը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետևանքում Իսրայելում մնացած ՀՀ քաղաքացիներին։ Այս պահի դրությամբ նրանցից արձագանքել են 4-ը՝ տեղեկացնելով, որ դեռ նախընտրում են մնալ Իսրայելում և սպասել «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքի վերսկսմանը։

Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել։

Հիշեցում. Իսրայելում ՀՀ դեսպանության կոնտակտային տվյալներն են՝   +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144

Send