Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը․ Արտակ Զաքարյան

Blog Image

Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ալիևը չգիտի ինչ անի, որպեսզի մի կողմից ԱՄՆ-ին ու Իսրայելին ցույց տա, իբրև թե իրենց կողմից է և պատրաստ է պայքարել Իրանի դեմ: Որովհետև հայկական Արցախի օկուպացիայի ու բռնի հայաթափման հարցում առնվազն պարտք է մնացել նրանց:

Մյուս կողմից՝ փորձում է բարեկամություն խաղալ ու գոհացնել Իրանին, և չընկնել վերջինիս նավթակործան հրթիռների տակ, քանի որ հայկական Արցախի օկուպացման հարցում ստացած լոյալության համար Բաքուն պարտք է մնացել նաև Իրանին:

Մեկ այլ կողմից Արցախը հեշտությամբ օկուպացրած ու սեփական ժողովրդի աչքին հերոս կտրած պաշտոնական Բաքվի «հետույքն այրում են» նաև Նախիջևանի օդակայանի վրա ընկած ԱԹՍ-ները: Բաքուն կանգնել է նաև իր ժողովրդի առջև սեփական «հերոսական» դեմքը փրկելու անկարողության առջև»,-գրել է նա:

Send