Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում

Blog Image

Մարտի 23-ին ժամը 20։57-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Հակոբյան փողոցի տներից մեկին կից թոնրատան տանիքում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։02-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրը (մոտ 3 քմ) և կենցաղային իրեր:

 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը։

Send