Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը»

Blog Image

«Սա է Առողջապահության նախարարության հերթական պարզաբանումը՝ երբ հերթական կյանքը չի հաջողվում փրկել»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը՝ մեջբերելով ԱՆ-ի հետևյալ հիմնավորումը «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ։

«Ամիսներ առաջ նույն նախարարությանը ես ուղղել էի հարցում՝

մայրական մահացության, ռիսկերի և ցուցանիշների վերաբերյալ։

Ստացված պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր։

Այսօրվա դեպքը և այդ պատասխանը միասին ցույց են տալիս մի բան՝ նախարարությունը գործում է ոչ թե արդյունքահեն, այլ ձևական կառավարման տրամաբանությամբ․

ներկայացնում է տվյալների աղբյուրներ, բայց խուսափում է սեփական վերլուծությունից և պատասխանատվությունից,

իրավական սահմանափակումներով արդարացնում է համակարգային խնդիրների չբացահայտումը,

ընդունում է մայրական մահացության կանխարգելման հիմնարար գործիքի՝ մազապուրծ (near-miss) դեպքերի համակարգված հաշվառման և վերլուծության բացակայությունը,

սահմանափակվում է հրամանների և գործընթացների թվարկմամբ՝ առանց դրանց արդյունավետության որևէ չափելի ապացույցի։

-Մինչդեռ հենց near-miss դեպքերն են այն «վերջին ահազանգը», երբ կյանքը դեռ հնարավոր է փրկել,

և դրանց համակարգված հաշվառումն ու վերլուծությունը հանդիսանում է մայրական մահացության կանխարգելման առանցքային միջազգային չափանիշ։

-Այսինքն՝ համակարգը չի չափում իր արդյունքը, չի վերլուծում իր սխալները և, հետևաբար, չի կարող լիարժեք կանխել կանխելի մահերը»,-գրում է Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Երևանում այսօր ծննդկան էր մահացել։ ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում` գիտակցության կորուստ:

Բժշկական թիմի կողմից արվել է հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է։

Send