Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մարտի մարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.27 մ (22.03.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից:
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականիմարտի 16-22-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.528 մլն..մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մարտի 22-ը ներառյալ՝ 12.368 մլն.մ³:

Русский