Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրոպական ինտեգրումը. այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հստակ ձևակերպել է մեր դիրքորոշումն այս հարցում. Երևանը պետք է որոշի իր ուղղությունը և հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու, թե ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը պատրաստ չէ և չի ֆինանսավորելու Հայաստանի եվրոպական ինտեգրումը, և այդ ուղղությամբ կատարվող յուրաքանչյուր քայլ օբյեկտիվ հետևանքներ է ունենում»,- ասել է Շոյգուն։

Русский