Նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան։
ՀՀ նախագահի աշխատավարձը 1.5 միլիոնից կդառնա 2.6 միլիոն, վարչապետինը՝ նույնպես։
Նախարարների ամսական աշխատավարձը կլինի 2 միլիոն դրամ 998 000 դրամի փոխարեն։ Փոխվարչապետերն ամսական կստանան ավելի քան 2.1 միլիոն դրամ։
Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը կդառնա մոտ 2 միլիոն դրամ, Մարդու իրավունքների պաշտպանինը՝ 1,8 միլիոն դրամ։
Ազգային ժողովի նախագահը կստանա 2,4 միլիոն դրամ, պատգամավորները 832 000 դրամի փոխարեն՝ 1.4 միլիոն դրամ։
Աշխատավարձերի այս նոր համակարգը կգործի 2027-ի հունվարի 1-ից։ Դրա համար ՀՀ կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կհատկացնի։

Русский