Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն կընդունի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից նվիրված 325 մլն 408 հազար դրամ արժեքով «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի 16 միավոր ձնագնաց մեքենաները։
Այն նվիրվել է միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակներում ԶՈՒ կարիքների համար օգտագործելու նպատակով: Դրանք Հայաստան են ներմուծվել Երևանում ԳԴՀ դեսպանության կողմից, տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ վերցվել ի պահ:
Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում նախարարը պետք է ապահովվի Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը:

Русский