Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վեդիի մանկшպղծության դեպքից հետո Արարատի մարզի դատախազն ազատվել է աշխատանքից

Blog Image

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Այդ մասին MediaHub-ին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Ըստ մեր տեղեկությունների՝ հրաժարականը կապված է Արարատի մարզի Վեդի քաղաքում 2 անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։

Մայիսի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ բոլոր այս պաշտոնանկությունները կապված են Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի հետ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանքներ են առաջադրվել 2 անձի, նրանք կալանավորվել են։

Էմմա Մարտիրոսյան

Send