Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սեռшկան բռնnւթյան ենթարկված անչափահաuների հորեղբnր նկատմամբ խափանման միջոց ընտրվե՞լ է

Blog Image

Վեդի քաղաքում տեղի ունեցած դեպքից օրեր անց էլ շարունակվում են նոր ահասարսուռ բացահայտումները։

Անչափահաս երկու քույրերը՝ 15 և 17-ամյա աղջիկները, ենթարկվել են սեռական բռնության 58 և 65-ամյա տղամարդկանց կողմից։ Դեպքից հետո տեղի է ունեցել վենդետա՝ անչափահասների հորեղբայրը միջին ծանրության վնասվածք է հասցրել ենթադրյալ մանկապղծներից մեկին։ Այդ դեպքով ևս քրեական գործ է հարուցվել։

Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը MediaHub-ի հետ զրույցում նշել է, որ դեռևս խափանման միջոցի որոշումը չի կայացվել։

Նշենք, որ երեկ պարզ դարձավ, որ Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 կալանավորվել է։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։

Էմմա Մարտիրոսյան

Send