MediaHub-ի տեղեկություններով՝ օրերս «Արմավիր» ՔԿՀ-ից հացադուլի մեջ գտնվող անձի են տեղափոխել են բժշկական կենտրոն։
Մեր տեղեկություններով՝ կալանավորը հաշտ չի իր կալանքի հետ և հացադուլի միջոցով փորձել է իր բողոքի ձայնը բարձրացնել։
MediaHub-ի հետ զրույցում Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մասնակի հաստատեց տեղեկությունը՝ նշելով՝ դատապարտյալներից մեկին տարել են հետազոտման, որի արդյունքում որոշվել է, որ պետք է ստանա ստացիոնար բուժում։ Սակայն, նա հերքեց տեղեկությունը, թե կալանավորը հացադուլի մեջ էր։
Նա նշեց, որ 4 անձ գտնվում է հացադուլի մեջ. նրանք իրենց առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեն։
Էմմա Մարտիրոսյան

Русский