Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն նորից սկսել է զորքեր դուրս բերել Սիրիայում բազաներից

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակը սկսել է զորքերը դուրս բերել իր վերջին ռազմաբազայից՝ Քասրակից, գրել է Reuters-ը։

Բազան տեղակայված է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասաքա նահանգի գյուղական տարածքում։

Ռազմական տեխնիկա տեղափոխող տասնյակ բեռնատարներ լքել են բազան և շարասյուներով ուղղվել դեպի Իրաքի սահմանը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ն արդեն դուրս է բերել իր զորքերը Սիրիայի Շեդդադի և Աթ-Թանֆ շրջանների ռազմական օբյեկտներից։

Ամերիկյան զորքերը պահպանում են ներկայությունը Ռմեյլանի, Հարաբ Ջիրահի և Լայֆ Սթոունի բազաներում։

 

Send