Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեքսիկայում անկարգություններ են բռնկվել կարտելի առաջնորդի uպանությունից հետո․ մաhացել է առնվազն 14 մարդ

Blog Image

Մեքսիկայի զինված ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը («Էլ Մենչո»)՝ երկրի ամենամեծ թմրակարտելներից մեկի առաջնորդը։ Մեքսիկայի կառավարությունը այս մասին հայտարարել է կիրակի՝ փետրվարի 22-ին։

«Էլ Մենչոն» երկար տարիներ ղեկավարել է «Խալիսկո Նոր Սերունդ» (CJNG) կարտելը և ձեռք է բերել երկրի ամենադաժան հանցագործներից մեկի համբավ՝ չվախենալով պետական ​​անվտանգության ուժերի հետ անմիջական բախումներից։ Կարտելը զբաղվել է թմրանյութերի (հիմնականում կոկաին, մետամֆետամին և ֆենտանիլ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխմամբ։

Նրա մահը բռնության ալիք է բարձրացրել մի քանի նահանգներում՝ անվտանգության ուժերի և հանցավոր կազմակերպության անդամների միջև բախումներով։

Օսեգերան սպանվել է Խալիսկո նահանգի Տապալպա քաղաքում, որտեղ հիմնադրվել և տեղակայված է եղել նրա թմրամիջոցների կարտելը։ Վաշինգտոնում Մեքսիկայի դեսպանատունը հայտնել է, որ ռազմական գործողության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել է Միացյալ Նահանգները։

Երկրում անկարգություններն արդեն խլել են առնվազն 14 մարդու կյանք։

Send