Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Տարածաշրջանը կմնա խավարում»․ Իրանի կոշտ զգուշացումը՝ ԱՄՆ-ին

Blog Image

Մերձավոր Արևելքում Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի առաջնահերթություններից մեկը Իրանի միջուկային ծրագրի կանխումն է։ Նրա խոսքով՝ իր համար որպես նախագահի առավել կարևոր է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռբերումը։ Միևնույն ժամանակ, Թեհրանը հայտարարում է, որ պատրաստ է վերահսկել տարածաշրջանի կարևորագույն ծովային ուղիներից մեկը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայինի խոսքով՝ նեղուցով անցնող նավերը պետք է համակարգեն իրենց գործողությունները Իրանի նավատորմի հետ՝ ծովային անվտանգությունն ապահովելու նպատակով։

Տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու, բռնության նոր փուլը կանխելու նպատակով ակտիվ ջանքեր է գործադրում Թուրքիան։ Մինչդեռ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանի ղեկավարության ներսում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայումս աննախադեպ մակարդակի վրա են և շատ ավելի ամուր են, քան ԱՄՆ նախկին վարչակազմերի ժամանակ։Իրանի ղեկավարությունը, սակայան, կոշտ արձագանք է տվել Վաշինգտոնի սպառանալիքներին։ 

Իրանի գերագույն անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ եթե հարձակում իրականացվի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ նման հարվածի դեպքում տարածաշրջանը կարող է կարճ ժամանակում մնալ առանց էներգիայի և հայտնվել «խավարի մեջ»։

Այս ամենի ֆոնին Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը վճռական է պայքարել Իրանի ներկայիս իշխանությունների դեմ. «Նրանք 47 տարի շարունակ սպանել են անմեղ մարդկանց ամբողջ աշխարհում, և հիմա ես՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, սպանում եմ նրանց»։

Ալիտա Եղիազարյան

Send