2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն Վրաստանի «Զբոսաշրջության մասին» օրենքի, երկիր մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը, հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկը պարտավոր կլինի ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել, և՛ վրացական, և՛ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից։
Ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։
Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը
- Ապահովագրական պայմանագրի կողմեր;
- Ծածկույթի տարածք;
- Ապահովագրության առարկա;
- Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ;
- Ապահովագրված ռիսկեր;
- Ապահովագրական գումարի չափ;
- Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։
Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի՝ Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը այնտեղ եղած ողջ ժամանակահատվածի ընթացքում։

Русский