Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Տարածաշրջան

Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

Blog Image

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։

Արտգործնախարարության տվյալներով՝ նախարարները քննարկել են երկու երկրների միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը և հեռանկարները։ Նրանք ընդգծել են, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տեղի ունեցած ինտենսիվ այցելությունները նպաստել են հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Նշվել է հաջորդ տարի բարձր մակարդակի քաղաքական շփումների հետագա ընդլայնման կարևորությունը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առևտրի և հաղորդակցության հարցեր՝ «ողջունելով այս ուղղությամբ ջանքերը»։

Նախարարները «գոհունակությամբ նշել են Վրաստանի միջոցով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման հետ կապված սակագնային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը»։ Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանը այս հարցի արագ լուծման համար։

Send