Իրանում անկարգություններ, ցույցեր են սկսվել ԱՄՆ դոլարի հանդեպ գնաճի և ռիալի փլուզման պատճառով։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանձնարարել է ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին բանակցություններ վարել ցուցարարների հետ, «լսել ցուցարարների օրինական պահանջները» և օգնել կառավարությանը «պատասխանատու արձագանքել»։
Նա նշել է, որ բանկային և դրամավարկային համաարգերի բարեփոխումները օրակարգում են։
Երկուշաբթի օրը գործադուլն ու ցույցերը տարածվել են երկրով մեկ։ Առևտրականները խոստացել են շարունակել փակ պահել իրենց առևտրային կետերը։
Շաբաթավերջին դոլարի փոխարժեքը հասել է մոտ 144,000 թումանի։ Իրանի կենտրոնական բանկի նախագահը հրաժարական է տվել, Փեզեշքիանը նշանակել է նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմատիին։
Կադրերն այստեղ

Русский