Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եղանակի պատճառով դիմորդները քննության չեն ներկայացել . Ի՞նչ է սպասվում

Blog Image

Մի խումբ օգտատերեր սոցցանցերում գրում են, որ եղանակային պայմանների պատճառով Սիսիանից Գորիս տանող ճանապարհը փակ է, ինչի պատճառով դիմորդները չեն կարողանում մասնակցել միասնական քննությանը:

Նրանք ԿԳՄՍՆ–ին խնդրում են քննարկել տվյալ դիմորդների համար քննության ժամկետի փոփոխման լրացուցիչ քննության կազմակերպման հնարավորությունը կամ էլ ապահովել հավասար և անվտանգ պայմաններ բոլոր դիմորդների մասնակցության համար։

MediaHub-ի հետ զրույցում ԿԳՄՍ մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը հայտնեց՝ «Հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի որոշ բնակավայրերից մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնելու դժվարություններ է ունեցել, նրանց համար կկազմակերպվի  լրացուցիչ քննություն. ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ»։

Նշենք, որ առաջին օրը դիմորդները քնություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն` 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 դիմորդ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնելու համար  հայտագրվել է 4657 դիմորդ․ քննությունն անցկացվել է 37 քննական կենտրոնում, որոնցից 27-ը մարզերում է, 10-ը՝ մայրաքաղաքում:

Էմմա Մարտիրոսյան

Send