Երեկվանից հանարապետության ողջ տարածքում առատ ձյուն էր տեղում, ինչը կրկին անհետևանք չի եղել։
MediaHub-ը նկատել է, որ երեկվանից համացանցում քաղաքացիները ահազանգում են մի շարք խնդիրների պատճառով` ճանապարհների մերկասայույցը, տրանսպորտի ոչ ժամանակին աշխատելը, ձյան հետևանքով վթարները։
MediaHub-ը երեկ գրել էր, որ քաղաքացիներն ավտոբուսի բացակայության հետևանքով ստիպված են եղել ոտքով տուն գնալ, մեկ այլ քաղաքացի էլ պատմել էր, որ վարորդը կանգնեցրել է մեքենան և ասել, որ չի կարող վարել՝ ճանապարհներին մերկասառույց է։
Այլ քաղաքացի էլ Երևանի կենտրոնում սառույցի վրա ընկնելու և վնասվածք ստանալու մասին էր ահազանգել՝ մեղադրելով Երևանի քաղաքապետարանին։
Հասկանալու համար, թե երեկվանից ի՞նչ աշխատանք է տարվել քաղաքը մաքրելու համար MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանի հետ, ով նշեց՝ նախապես եղանակային պայմանները իմանալով ձյան տեղումներից առաջ բոլոր տեխնիկաները բացազատված են եղել ամբողջ քաղաքում՝ 37 մեծ, 12 փոքր մեքենաներ։
Նրա խոսքով՝ ձյան տեղումներին զուգահեռ մեկնարկվել են մաքրման աշխատանքներ։
Թե ինչո՞ւ խնդիրներ տեղի ունեցավ, Կատվալյանը պարզաբանում է. «Մենք ունենք ընդամենը 37 մեծ փողոց մաքրող տեխնիկա և 12 փոքր մեքենա, և երբ ամբողջ քաղաքում միանգամից սկսվում է ձյան տեղումներ մեքենանները չեն կարող լինել բոլոր վարչական շրջաններում, բոլոր փողոցներում ու քանի որ ցերեկային ժամերին էլ քաղաքում շատ են խցանումներ լինում մեր մեքենաները նույնպես հայտնվում են խցանման մեջ»։
Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը հավաստիացրեց, որ գիշերվա ընթացքում խնդիրը վերացվել է, բոլոր փողոցները մշակվել են։
«Երբ մենք օգտագործում ենք աղ, ավազ կամ ձյան դեմ ցանկացած այլ բան, դրա ազդեցությունը 2-3 ժամ է, այսինքն երբ անդադար տեղումներ է լինում նույն փողոցը մի քանի անգամ ես ստիպված լինում մաքրել», - մեզ հետ զրույցում նշեց Կատվալյանը։
Էմմա Մարտիրոսյան

Русский