Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հալեպում խայտառակ իրավիճակ է․ հայերի շրջանում կա՞ն զոhեր ու վիրավnրներ

Blog Image

Հալեպում իրավիճակը գնալով վատանում է, ինչպես հայտնում են լրատվամիջոցները,  քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կողմից քաղաքի բնակելի թաղամասերի և տարբեր տարածքների վրա հարձակումներ են եղել, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ 

Հալեպի նահանգապետարանը հայտարարել է դպրոցներում, համալսարաններում և պետական գրասենյակներում աշխատանքի դադարեցման մասին։ 

MediaHub-ը կապ հաստատեց Հալեպի հայ համայնքի ներկայացուցչի Գևորգ Ճոսլակյանի հետ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է այժմ Հալեպում: «Վիճակն ահռելի է, ռմբակոծման տակ են հայտնվել խաղաղ բնակիչները, հայկական թաղամասերի հարևանությամբ ևս մարտեր են ընթանում, բայց, բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան»,- նշեց Ճոսլակյանը։

Ըստ հայ համայնքի բնակչի՝ շատ են զոհերն ու վիրավորները, մասնավորապես, Հալեպում բնակվող քրդերը որոշել են մարտեր սկսել։ «Քրդերը ցանկանում են իշխանությունը իրենց ձեռքը վերցնել, քաղաքացիական բախումները շարունակվում են, բնականաբար, արտաքին ուժերի հետ համագործակցությամբ և թելադրանքով»,- ասաց Ճոսլակյանը։

MediaHub-ի զրուցակիցը նշեց, որ Սուրբ Ծննդյան հաջորդող Մեռելոցի արարողությունները չեղյալ են հայտարարվել, ինչպես նաև Հալեպի Հայ Առաքելական Եկեղեցու քահանան Սուր Ծննդյան պատարագից հետո քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով ապաստարաններում լինել։

Նշենք, որ Հալեպի հայ համայնքի բնակիչների հետ կապ հաստատել շատ դժվար է, բոլորը գրեթե գտնվում են ապաստարաններում, որ ռմբակոծության տակ չհայտնվեն։

Հալեպն այս պահին կաթվածահար է եղած՝ դպրոցները, խանութները, օդանավակայանները փակ են, առավոտից վերսկսել են մարտերը և մինչ այս պահը շարունակվում են։

Նշենք, որ հայ համայնքի բնակիչներից մեզ նշեցին, որ շատերը ցանկանում էին դեռ երկու օր առաջ գալ Հայաստան, սակայն, երկու օր առաջ օդանավակայաններում խառնաշփոթ էր, իսկ ինքնաթիռներում տեղ չկար, իսկ ահա այսօր արդեն փակեն օդանավակայանները, մարդիկ չեն կարող գալ Հայաստան կամ այլ երկիր գնալ։

Մարիաննա Արամյան

Թեգեր :
Send