Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ նվեր է ստացել Արարատ Միրզոյանը․ ի՞նչ արժե այն

Blog Image

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելից նվեր է ստացել։ Այս մասին MediaHub-ը տեղեկանում է պաշտոնական փաստաթղթերից։

2026 թվականի հունվարին հայտարարագրած նվերների բաժնում Արարատ Միրզոյանը նշել է, որ նվեր է ստացել փայտից պատրաստված փետուր գրիչ, որի արժեքը կազմել է 48 հազար դրամ։

Բետելը նվերը Միրզոյանին փոխանցել է 2025 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ՀՀ ԱԳ նախարարի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած այցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ նոր, ավելի հավակնոտ ռազմավարական օրակարգի իրականացմանն ուղղված մեխանիզմների արդյունավետ կիրառմանը:

Send