Պեկինն անդրադարձել է Օմանի ծոցում ԱՄՆ-ի կողմից իրանական նավի առգրավմանը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ծյակունը կոչ է արել բոլոր կողմերին պատասխանատու կերպով պահպանել հրադադարը.
«Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է զգայուն և բարդ։ Մենք կոչ ենք անում ներգրավված կողմերին խուսափել հետագա սրացումից և ստեղծել անհրաժեշտ պայմաններ նեղուցով նավագնացության բնականոն ընթացքը վերականգնելու համար»,- նշել է ԱԳՆ-ն։
Ավելի վաղ ամերիկյան «USS Spruance» ականակիրը կրակ էր բացել ու զորքեր է իջեցրել Touska նավի վրա։ Վաշինգտոնի տվյալներով՝ նավը փորձել է ճեղքել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Թեհրանն ԱՄՆ գործողությունները անվանել է «զինված ծովահենություն» և խոստացել է պատասխան։ Նավը վերադարձել էր Չինաստանից։

Русский