Մադրիդը չի մտադիրվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության, հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Հորմուզի նեղուցը պետք է կրկին դառնա ազատ, անվտանգ և անարգել տարանցիկ երթուղի բոլոր երկրների բոլոր նավերի համար՝ առանց խտրականության: Մենք չենք մասնակցի Հորմուզում որևէ ռազմական գործողության», - նշել է դիվանագետը RNE ռադիոյին տված հարցազրույցում։
Նախարարը վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ-ի և Իսրայելի միջև Ասոցացման համաձայնագրի դադարեցմանը: «Եվրամիությունը կարող է համագործակցել միայն այն երկրների հետ, որոնք ժողովրդավարական են և հարգում են մարդու հիմնարար իրավունքները», - ընդգծել է Ալբարեսը։

Русский