Լիբանանյնա «Հըզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ կիրակի կեսօրին կիրառել է պայթուցիկ սարքեր՝ հարձակվելով հարավային Լիբանանում իսրայելական ուժերի վրա:
Զինյալների տեղադրած ռումբերը պայթել ու ոչնչացրել են չորս տանկ ութ մեքենաներից բաղկացած շարասյան մեջ, որը անցել է Դեյր Սիրի գյուղով:
Սա «Հըզբոլլահի» առաջին հայտարարությունն է հարձակման մասին հինգշաբթի կեսգիշերին 10-օրյա հրադադարի սկսվելուց ի վեր:

Русский