Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչը

Blog Image

«Առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անհեթեթ հորինվածքով ձերբակալել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին»,- սոցցանցում գրել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա. Օ.-ն»,- MediaHub-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ Օհանյանը Վանաձորի ավագանու անդամ է և ներկայացնում է «Ասլանյան» դաշինքը:

Send