Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Պատմությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ, եթե չլիներ սյունեցի կնոջ քաջությունը

Blog Image

Զինված ադրբեջանցիների` Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործելու մասին հայ օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել դեռ օրեր առաջ։ Մասնավորապես, խոսվում էր Տեղ գյուղի մասին։ Երեկ MediaHub-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավարը բացառեց տեղեկությունը, իսկ բնակիչները հաստատեցին՝ «տեսնող է եղել»։ Խոսակցություններ կայիմ, որ նրանք 3-ն են։

Ավելի ուշ, MediaHub-ին հայտնի է դարձել, որ ևս մեկ ադրբեջանցի տեսանկարահանումներ, ապա հրապարակում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի տարածքից, հայկական գյուղն անվանելով «Թոխլուջա»։

Շաքիի դեպքից հետո Սյունիքի մեր հայրենակիցները տարակուսած են․ «եթե որոնողական աշխատանքներ էին իրականացվում, ինչո՞ւ բնակչությանն այդ մասին չեն իրազեկել»։

Զինված ադրբեջանցին մտել էր հայկական ընտանիք, օգտվելով տան անդամների բացակայությունից, գիշերել է այնտեղ, իսկ հաջորդ օրը կեսօրին կրակել կնոջ վրա, մարմանական վնասվածքներ են ստացել նաև երեխաները, սակայն մինչ այժմ հրապարակված մեղադրանքների թվում սահմանն ապօրինի հատելու վերաբերյալ հոդված չկա։

Ադրբեջանում շարունակվում է ապօրինի պահվել 20 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն ու քաղաքացիական անձինք։ Մինչ հայ գերիները շարունակում են մնալ բանտարկված և Ադրբեջանում ենթարկվում են քրեական հետապնդումների, Փաշինյանի կառավարությունը դեռևս չի պարզաբանել, թե ինչու Հայաստանի տարածք անցած և քաղաքացիական անձանց վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին հրապարակայնորեն ներկայացված մեղադրանքների թվում չկա սահմանն ապօրինի հատելու մեղադրանքը։

Իսկ Շաքի գյուղի պատմությունը հնարավոր է ավելի անդառնալի ու ողբերգական ավարտ ունենար, եթե չլիներ ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի պատասխան քայլը։ Կինը քաջություն է ցուցաբերել։ Նա իր անչափահաս երեխաներին փրկելու համար ռիսկի տակ է դրել իր կյանքը, դանակահարել նրան։

Հուսանք «իրական Հայաստանում» նրան այդ արարքի համար պատասխանատվության չեն ենթարկի։

Send