Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Անահիտ Ավանեսյանը բժշկական համալսարանի ուսանողներին ընդառաջ գնա՞ց

Blog Image

MediaHub-ը գրել էր, որ ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որը մեծ աղմուկ առաջացրեց ոլորտում, քանի որ ուսանողները դժգոհ են, որ այն չի համապատասխանում իրենց անցած մասնագիտական թեմաներին։ 

Ապա պարզվեց, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները պատրաստվում էին դատի տալ Առողջապահության նախարարությանը, եթե հարցաշարերը չփոխվեն և չհամապատասխանեցվեն իրենց անցած կրթական ծրագրին: Դժգոհությունների ֆոնին Անահիտ Ավանեսյանը հանդիպում-քննարկում էր անցկացրել ուսանողների հետ անհատական լիցենզիայի նոր համակարգի ներդրման մասով: Մեզ ուսանողները հայտնել էին, որ Անահիտ Ավանեսյանը հնարավոր է վերանայի հարցաշարերը։

MediaHub-ը հարցում արեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հասկանալու՝ արդյո՞ք նախարարը վերանայել է քննական հարցաշարը։

Առողջապահության նախարարությունից MediaHub-ին պատասխանել էին․ «Հարցաշարերը վերանայելու մասով հայտնում ենք, որ ստոմատոլոգիական ուղղվածության կլինիկական օրդինատորների թեստային առաջադրանքները համապատասխանեցվել են բազային կրթական ծրագրին»։ 

Քննական շրջանն ավարտին է մոտենում, ի՞նչ նորություններ կա, արդյո՞ք անցումային անհատական լիցենզիա կոչվող քննության մեջ փոփոխություններ կան․ MediaHub-ին ուսանողները մանրամասներ հայտնեցին։

«Փոփոխություններ քննական հարցաշարում եղան, օրինակ՝ էլեկտրասրտագրության (էկգ)-ի մասով հարցերը, որոնք ստոմատոլոգիայի մեր ֆակուլտետում չէինք անցել, հեռացվեցին։ Սակայն, մնացել էին շտապօգնության մասով հարցերը, համալսարանում ուսանողները նորմալ հանձնում են քննությունները։ Չնայած, որ հարցերի մեծ մասը մեզ հետ աղերս չուներ, սակայն, մենք՝ ուսանողներս կարողացանք հաղթահարել այդ քննությունը»,- նշեց ուսանողներից մեկը։

30 հարցից բաղկացած այդ թեստի 21-ն արդեն անցողիկ էր, ապա նաև գործնական փուլ կար ուսանողների համար։ Մեզ նշեցին, որ գործնական փուլի մասով դասընթացներ էին կազմակերպել։

«Բողոքների ֆոնին, ահազանգերից հետո Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ի վերջո լեկցիաներ անցկացրեց, իսկ հարցաշարերի այդ թեստերի հեղինակը նույնպես եկավ համալսարան, ներկայացրեց թեստերի բովանդակությունը»,- ասաց ուսանողը։

Մարիաննա Արամյան

Send