Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ահազանգ․ «Այնպիսի թեմաներ են, որ ես 20 տարվա մասնագետ լինելով՝ չեմ կարողանում լուծել»

Blog Image

MediaHub-ին ահազանգում են, որ Երևանի պետական բժշկական համալսարանում ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն։ Այն մեծ աղմուկ է առաջացրել ոլորտում, քանի որ ուսանողները դժգոհ են, որ այն չի համապատասխանում իրենց անցած մասնագիտական թեմաների։ 

Ըստ նրանց՝ քննությունն ընդգրկում է թեմաներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում ուսանողների անցած ծրագրերին, այլ նույնիսկ դուրս են մասնագիտական լոգիկայի շրջանակներից։

«Նենց թեմաներ են, որ ես 20 տարվա մասնագետ լինելով՝ չեմ կարողանում լուծել։ Անիմաստ թեմաներ են, անիմաստ բարդացված ա։ Նայես, տպավորություն ա, որ այս քննությունը կազմել են մարդիկ, ովքեր բնավ չեն պատկերացնում մեր աշխատանքի իրական պահանջները»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ամենամեծ հարվածը ստանում են ուսանողները․ «Երեխեքը զանգում են, լացում են՝ բառի բուն իմաստով։ Ասում են՝ ինչքան էլ սովորում ենք, հասկանում ենք, որ էս առաջադրանքները մեզ չեն սազում, մեր դասերին չի համապատասխանում։ Ու այս ամենի ֆոնին պետք է նրանցից պահանջվի մի բան, որի համար իրենք պարզապես չեն պատրաստվել»։

Մեր զրուցակիցը հավելում է, որ քննության ձևաչափը ոչ միայն բարդացված է, այլ թվում է, թե դատապարտված է անհաջողության։

«Ուղղակի մտածում եմ՝ ո՞վ է գնահատելու։ Եթե մենք՝ շատ տարվա փորձով մարդիկ, չենք կողմնորոշվում խնդիրների մեջ, բա ուսանողն ի՞նչ անի։ Ավելին՝ որոշ հարցեր նույնիսկ թղթին կպած չեն. մասնագիտական տրամաբանության հետ կապ չունեն։  Հնարավոր չի, որ սա ճիշտ մոտեցում լինի»։

MediaHub-ը թեմայի վերաբերյալ բազում անգամներ դիմել է Առողջապահության նախարարությանը, որի պատասխանը հետևյալն էր՝ «Հարցաշարերը վերանայելու մասով հայտնում ենք, որ ստոմատոլոգիական ուղղվածության կլինիկական օրդինատորների թեստային առաջադրանքները համապատասխանեցվել են բազային կրթական ծրագրին»։

Էմմա Մարտիրոսյան

Send