Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գյումրիում տղան դանակաhարել էր ծնողներին. ի՞նչ նորություններ կան

Blog Image

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում՝  911 զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է, և հարազատները չեն արձագանքում։ Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել էին այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։ 

Պարզվել էր, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  որդին հաշվառված է հոգեբուժական կենտրոններից մեկում։ Ըստ հարևանների,  7 տարի առաջ էլ է նա սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ։

Ի՞նչ նորություններ կան դեպքի մասով. MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե:

«Քրեական վարույթի նածաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հադվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը): Վերջինս կալանավորվել է»,- նշեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Մարիաննա Արամյան

Send