Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան։
Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ Կառավարությանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար, որը այսօր անզեն աչքով տեսնում է յուրաքանչյուր երևանցի և հայ մարդ, ինչու չէ` բազմահազար զբոսաշրջիկներ նույնպես։
Իսկ հիմա` 2026 թվականի Հունիսի 7-ի Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կրկին բարձր վստահության քվե տալուց հետո, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության քվե տալով, ես` լինելով իմ կուսակցության և քաղաքական թիմի պատգամավորական ցուցակում, ձեր ձայների շնորհիվ ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
Հիմա, ելնելով պաշտոնի անհամատեղելիությունից, դադարեցնում եմ Երևանի ավագանու իմ լիազորությունները` աշխատանքս շարունակելու համար ՀՀ Ազգային Ժողովում` որպես պատգամավոր։
Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ` ինչպես ինձ տեսել եք, և հենց Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զարգացումը ավելի տեսանելի և պետական բարձր մակարդակում իմ ներդրումը ունենալու ցանկությամբ է պայմանավորված այս որոշումս։
Աստված պահապան բոլորիս։
Փա´ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։»

Русский