Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռուսաստանում նախատեսվում է խստացնել միգրացիոն օրենսդրությունը

Blog Image

Ռուսաստանի Պետական դուման այս շաբաթ կշարունակի քննարկել միգրացիոն քաղաքականության խստացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։
 
Առաջարկվող փոփոխություններից մեկով նախատեսվում է բացառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կամ երկրում բնակության իրավունք ստանալու հնարավորությունը այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կամ այլ երկրներում կատարել են ցանկացած հանցագործություն և ունեն չմարված դատական պարտավորություն։ Նախագծով նաև սահմանվում է, որ նման փաստի բացահայտման դեպքում նախկինում տրված կացության և ժամանակավոր բնակության թույլտվությունները կչեղարկվեն։
 
Միաժամանակ, նշվում է, որ այս սահմանափակումները չեն տարածվի այն օտարերկրյա քաղաքացիների վրա, որոնք ճանաչվել են փախստական կամ Ռուսաստանում ստացել են քաղաքական կամ ժամանակավոր ապաստան։
 
 Պետական դումայի ղեկավարությունը հայտարարում է, որ առաջիկա նիստում կքննարկվեն նաև միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված այլ օրենսդրական նախաձեռնություններ։ Պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականից ի վեր միգրացիայի ոլորտում կարգուկանոն հաստատելուն միտված 30 դաշնային օրենք  է ընդունվել։ Միայն 2026 թվականի հունիսին Ռուսաստանի ՆԳՆ-ն կանխել է ավելի քան 60  հազար իրավախախտում, հարուցել շուրջ 2 հազար քրեական գործ, երկրից արտաքսել 14,6 հազար միգրանտ, 29,3 հազար օտարերկրյա քաղաքացու նկատմամաբ  Ռուսաստան մուտքը սահմանափակելու որոշում է կայացրել, ինչպես նաև վարչական պատասխանատվության ենթարկել 10,4 հազար անբարեխիղճ գործատուների՝ միգրանտների ապօրինի աշխատանքի ներգրավման համար։
 
 Պետական դումայի նախագահը կրկին ընդգծել է, որ Ռուսաստան պետք է ժամանեն միայն այն օտարերկրացիները, որոնք հարգում են երկրի օրենքները, տիրապետում են ռուսերենին և հարգում են Ռուսաստանի մշակույթն ու կրոնական արժեքները։

Send