ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում բռնկված հրդեհը մարվել է։ Այդ մասին MediaHub-ին հայտնում են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
«Առավոտյան ահազանգ է ստացվել, որ Խանջյան 51 հասցեի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Մեկնել է մեկ մարտական հաշվարկ, ու հրդեհը մարվել է»,- նշեցին գերատեսչությունից։
Նշենք, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Նարե Գնունի

Русский