Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հալեպն այլևս ապահով չէ, հայերը արտագաղթում են Հալեպից ՀՀ

Blog Image

Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կողմից քաղաքի բնակելի թաղամասերի և տարբեր տարածքների վրա հարձակումներ էին եղել, որոնք հանգեցրել էին քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ 

Չորս օր առաջ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։

Սակայն, MediaHub-ին ահազանգում են Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները, որ կրակոցները չեն դադարել։

«Կրակոցները չեն դադարում, բայց առաջվա պես ինտենսիվ չեն, 2026-ը սկսվեց բախումներով Մերձավոր Արևելքում, Իրանում ու Սիրիայում իրավիճակը հանգիստ չէ, կիզակետում շարունակում է մնալ Հալեպը, ներքին բախումները հրահրում են քրդերը, որոնք ֆինանսավորվում են դրսից»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Հալեպի հայ համայնքի  ներկայացուցիչ Գևորգ Ճոսլակեանը:  

Ըստ MediaHub-ի զրուցակցի՝ այս պահին Հալեպի հայկական թաղամասում վտանգ չկա, մարդիկ դուրս են եկել  ապաստարաններից, խանութներն արդեն բաց են, հայերին, բարեբախտաբար, միայն նյութական վնասներ է պատճառվել։ 

«Այժմ ամենը հսկվում է, սակայն, կրակոցներ մեկ է լսվում են քաղաքի արվարձաններում, տարբեր հատվածներում։ Այս ընթացքում արտագաղթ եղավ, այս պահին մենք որոշել ենք վաճառել մեր ունեցվածքը և տեղափոխվել Հայաստան։ Մեր ընկերներից՝ հայերն արդեն իսկ շատերը տեղափոխվել են Հայաստան, Հալեպն այլևս ապահով չէ մեզ համար»,- ասաց Ճոսլակեանը։

Մարիաննա Արամյան

Send