Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ե՞րբ կարող են վարորդները ձմեռային անվադողերը փոխարինել ամառային անվադողերով

Blog Image

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էր։  Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում էր, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չէին ձմեռային անվադողեր,  և սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս էր:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

MediaHub-ին դիմել են քաղաքացիներ՝ հասկանալու՝ ե՞րբ կարող են փոխել ձմեռային անվադողերն ու անցնել ամառայինի։

ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մինչև մարտի 31-ը ներառյալ։ 

Այսինքն, վարորդներն ապրիլի 1-ից կարող են վարել ամառային անվադողերով։               

Մարիաննա Արամյան

Send