Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Արմինե Նովրուզյանը։
Նա տեղեկացրեց, որ կալանքի միջնորդությունը բավարարել է դատավոր Սարգիս Պետրոսյանը։ «Նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,- ասաց Նովրուզյանը։
Տեղեկացնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը երկրում չէ այս պահին, և կկալանավորվի, երբ վերադառնա Հայաստան։

Русский