Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուշադրություն. հակաքաղցկեղային կեղծված դեղամիջոց է շրջանառվել

Blog Image

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հակաքաղցկեղային «Հերցեպտին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացել, որի վերաբերյալ համապատասխան գրությունն ուղարկել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Ըստ այդ գրության` շվեյցարական հայտնի «Հոֆման-Լա Ռոշ» ընկերությունը տեղեկություն է տրամադրել «Հերցեպտին» (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի (440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ) դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։

«Հերցեպտին» դեղամիջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման համար, մեկ սրվակի արժեքը շուրջ 350 հազար դրամ է։ MediaHub-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշեց, որ նախարարությունը տվյալ գործընթացում հանդես է գալիս որպես քաղաքականություն մշակող մարմին։ «Մեր գործառույթն այն է, որ մենք քաղաքականություն մշակող ենք և «Հերցեպտին»-ը պետպատվերի սկզբունքով տրամադրում ենք 1-3-րդ կարգ քաղցկեղ ունեցող քաղաքացիներին»,- ասաց Ծատրյանը։

Թե քանի բուժառու է արդեն ձեռք բերել և օգտվել այդ դեղորայքից, Ծատրյանն ասաց, որ գրավոր հարցմամբ կարող է պատասխանել։

Միևնույն ժամանակ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորում է լինել առավել զգոն և խուսափել N7741B04 սերիայով «Հերցեպտին» դեղամիջոցի օգտագործումից։

 

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ահազանգ էր ստացվել նաև հակաքաղցկեղային մեկ այլ դեղամիջոցի՝ Avastin-ի հնարավոր կեղծման վերաբերյալ։

 

Ալիտա Եղիազարյան

Send